‘Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Քեյթ Միդլթոնի առաջին պաշտոնական դիմանկարը’

953

Մեծ Բրիտանիայի Դիմանկարների ազգային պատկերասրահը ցուցադրել է գահաժառանգ արքայազն Ուիլյամի տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջին դիմանկարը, որը կներառվի թանգարանի պաշտոնական հավաքածուի մեջ: Նկարիչ Փոլ Էմսլին դիմանկարը պատկերել է մի քանի ամսվա ընթացքում, հայտնում է BBC News-ը:

Քեյթը երկու անգամ է բնորդել նկարչին, հետագա աշխատանքը շարունակելու համար Էմսլին օգտվել է դքսուհու լուսանկարներից:

Նախորդ հոդվածը‘Հայազգի արվեստաբանը բացահայտել է Մադոնայի «վարորդական» անցյալը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյաները կարող են օդային ճանապարհով գործուղվել ԼՂՀ, բայց հայտնի չէ՝ ինչպես’