‘Մեծ Բրիտանիան դեսպանի շուրթերով շնորհավորում է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)’

892

Մեծ Բրիտանիան փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունները «քայլ առաջ է» համարում Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում:  Այդ մասին iLur.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:

iLur.am — «Եթե այնպիսի ընտրություններ, ինչպիսիք տեղի ունեցան փետրվարի 18-ին Հայաստանում, տեղի ունենային Մեծ Բրիտանիայում (նկատի ունենք ողջ գործընթացը), արդյո՞ք դրանք Միացյալ Թագավորությունում կընկալվեին որպես ժողովրդավարական ընտրութուններ»:

ՄԹ դեսպան — «Ինչպես գիտեք, նախորդ շաբաթ (Միացյալ Թագավորության) Եվրոպայի հարցերով նախարարը ընտրությունները որակեց որպես քայլ առաջ Հայաստանի դեմոկրատական զարգացման ուղղությամբ: Ընտրությունները գնահատելիս մենք հիմնվում ենք միջազգային դիտորդների զեկույցների վրա: Մենք հետեւում էինք նաեւ երկուշաբթի ԿԸՀ կողմից արդյունքների հայտարարմանը, եւ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից կարող եմ ասել, որ շնորհավորում եմ նախագահին (ի նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) վերընտրվելու կապակցությամբ»:  

Մեր կողմից նկատենք, որ, թեպետ իշխանական գործիչներն ու որոշ մերձիշխանական լրատվամիջոցներ, իբրեւ թե՝ հղում անելով եվրոպացի դիտորդների եւ պաշտոնյաների ասածների վրա, նշում են, թե փետրվարի 18-ին «տեղի են ունեցել Հայաստանի պատմության մեջ ամենալավ» եւ ժողովրդավարական ընտրություններ, բայց որեւէ եվրոպացի պաշտոնյա իր խոսքում չի ասել, թե Հայաստանում տեղի են ունեցել եվրոպական չափանիշներին համապատասխանող, ժողովրդավարական ընտրություններ: Առավելագույնն, ինչ ասվում է, այն է, ինչ ասվում է վերջին առնվազն 15 տարում՝ ընտրությունները «մեկ քայլ առաջ էին»:

Նախորդ հոդվածը‘Գյուղնախարարին հունից հանել է լրագրողի հարցը, նա լքել է մամուլի կենտրոնը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողվեց՝ պահանջատիրությունը քաղաքական ծրագրի, ռազմավարության հետ շփոթելու պատճառով’