‘Մեծ Բրիտանիան կոչ է անում թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում’

913

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության դեպքերի առնչությամբ և բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը: Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

«Անցած շաբաթ ականատեսը եղանք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակին: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ», — ասվում է հայտարարությունում: Այդ առնչությամբ ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին` կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու նպատակով և հավատարիմ մնալ 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին: «Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված հայտարարությունը, հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», — ասվում է հայտարարությունում: 

Նախորդ հոդվածը‘«Վերոնան» ձեռք է բերել Ռաֆայել Մարկեսին և Անտոնիո Լունային’
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղումներ ՀՀ դիվանագիտական կորպուսում’