‘Մեծ Բրիտանիան ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’

1015

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գործերի պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը ողջունել է նոյեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Վիեննայում կայացած հանդիպումը: Ինչպես նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում զետեղված պետնախարարի հայտարարությունում, այդ հանդիպումը դրական քայլ է երկու ղեկավարների միջև պարբերական և բովանդակային քննարկումները վերսկսելու ճանապարհին: «Մենք երկու նախագահներին (նկատի ունեն Սարգսյանին եւ Ալիւեին-խմբ.) կոչ ենք անում շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծման ուղղությամբ», — ընդգծում է Դ. Լիդինգթոնը:

 

Նախորդ հոդվածը‘Տատա Մարտինո. Մեսսիի բացակայությունը չի արդարացնի անհաջողությունները’
Հաջորդ հոդվածը‘Պետքարտուղարություն. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն` դժվար որոշումներ կայացնելու համար ‘