‘Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ԵՄ-ից, եթե այն արմատապես չբարեփոխվի’

876

Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, եթե վերջինս հրաժարվի արմատական բարեփոխումներ իրականացնել: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը կիրակի օրը BBC-1 հեռուստատեսության եթերում:

«Բարեփոխումների չենթարկված Եվրամիությունը չի համապատասխանում Մեծ Բրիտանիայի շահերին,- ընդգծել է նախարարը:- Եթե ԵՄ-ի մեր գործընկերները հայտարարեն, որ պատրաստ չեն փոփոխությունների գնալ և բանակցել, ապա միանգամայն ակներև է, թե ինչպիսին կլինի բրիտանացիների պատասխանը առաջիկա հանրաքվեին»:

Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե 2015 թ. համընդհանուր ընտրությունների արդյունքում ինքը մնա իշխանության, ապա 2017 թ. կառավարությունը հանրաքվե կկազմակերպի Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև փոխհարաբերությունների հարցով: Ընդ որում՝ քվեաթերթիկում կդրվի Եվրամիությունից Լոնդոնի դուրս գալու հարցը:  Քեմերոնը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում, եթե Լոնդոնին հատուկ կարգավիճակ շնորհվի՝ ԵՄ-ում ինտեգրման նվազ մակարդակով: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի Հաքյարի նահանգում պարետային ժամ է մտցվել’
Հաջորդ հոդվածը‘Սունիգան, ով վնասվածք էր հասցրել Նեյմարին, թիկնապահների կարիք ունի’