‘Մեծ է հավանականությունը, որ Վարդան Մամիկոնյանն ու Գևորգ Մարզպետունին կպարգևատրվեն երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» մեդալով’

1820

Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վարդան Մամիկոնյանն ու Գևորգ Մարզպետունին կպարգևատրվեն երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» մեդալով

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Բանից պարզվում է՝ վերջերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրել է անձամբ Մեսրոպ Մաշտոցին: Բնականաբար՝ հետմահու:

«ՉԻ» — Մեսրոպ Մաշտոցի համար, իհարկե, մեծ պատիվ է անձամբ Հրանուշ Հակոբյանից նման մեդալ ստանալը, և եթե նա կենդանի լիներ՝ հաստատ կարդարացներ «ցուցաբերված բարձր վստահությունը»: Այլ հարց է, որ ՀՀԿ-ում խանդով են վերաբերվում Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությանը և ափսոսում են, որ առաջինն իրենք գլխի չեն ընկել, օրինակ, Մեսրոպ Մաշտոցին ՀՀԿ անդամատոմս տալ: Այսպես թե այնպես՝ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վարդան Մամիկոնյանն ու Գևորգ Մարզպետունին կպարգևատրվեն երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» մեդալով, իսկ Ագաթանգեղոսը պատմական գիտությունների թեկնածուի կոչում կստանա:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հրանուշ Հակոբյանն այդպես էլ չկարողացավ հաղթահարել կոմսոմոլի կուլտմասսավիկի աշխատաոճը: Չնայած՝ Սերժ Սարգսյանին դա երևի դուր է գալիս: Հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից շեղելու հարցում ցանկացած մառազմ կարող է օգտակար լինել»:

Նախորդ հոդվածը‘Սիրիա. Կատաղի մարտեր Հալեպում’
Հաջորդ հոդվածը‘Տեղեկության հարցում` ԿԸՀ նախագահին’