‘Մեծ Հայքի մայրաքաղաքի տարածքում հնագետները հին արխիվ են հայտնաբերել’

2970

Խոր Վիրապի բլուրներում, որտեղ գտնվում են Մեծ Հայքի Արտաշատ մայրաքաղաքի ավերակները, պեղումների ընթացքում հնագետները հին արխիվ են հայտնաբերել:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ավելի վաղ` տարբեր տարիների պեղումների ընթացքում, այստեղ հայտնաբերվել է երկու արխիվ, որոնք վերաբերում են Արտաշատի վաղ ժամանակաշրջաններին, այսինքն`մ.թ.ա. I և II դարերին: Երրորդ արխիվը գտնվել է այս տարի: «Հայտնաբերվել են շատ լավ նմուշներ` շուրջ 850 կոնդակ: Դրանք Արտաշատի ավելի ուշ ժամանակաշրջանի մասին պատմող բացառիկ տվյալներ են»,- հաղորդել է Ավետիսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետծառայողներն այսօր արդեն կարող են աշխատանքի դուրս գալ’