‘«Մեծ ությակը» գտել է սիրիացիների ընդհանուր թշնամուն’

998

«Մեծ ությակի» երկրները Հյուսիսային Իռլանդիայում կայացած գագաթնաժողովի ընթացքում կոչ են արել սիրիական հակամարտության կողմերին պայքարել «Ալ-Քաիդայի» դեմ: Այդ մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում:

Երկրների ղեկավարները սիրիական իշխանություններին կոչ են արել միավորել ջանքերը և երկրից դուրս մղել «Ալ-Քաիդան» և բոլոր նրանց, ովքեր կապ ունեն այդ կազմակերպության հետ: Փաստաթղթի հեղինականերն իրենց անհանգստությունն են արտահայտում Սիրիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքների նկատմամբ: Հռչակագրում նաև ընդգծվում է Սիրիայի քաղաքացիական պատերազմին ռազմական միջամտության անթույլատրելիությունը և այդ հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի մասնակից երկրները, սակայն, հռչակագրում չեն անդրադարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրին: Նրանք միաձայն դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը և սիրիական իշխանություններին կոչ են արել թույլատրել միջազգային դիտորդներին մասնակցելու համապատասխան միջադեպերի հետաքննությանը:

Ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական հակամարտության զոհերի ընդհանուր թիվը փաստաթղթում նշված է 93 հազար: Բացի դրանից՝ ավելի քան չորս միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, ևս մեկուկես միլիոնը փախել են երկրից՝ հաստատվելով հիմնականում Հորդանանում և Լիբանանում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Ժամանակին ես կարող էի հայտնվել «Արսենալում»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների մի մասը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին. Sport-express’