‘Մեկնարկել են Իսրայելի և Պաղեստինի խաղաղ բանակցությունները’

739

Երեկ երեկոյան Վաշինգտոնում մեկնարկել են խաղաղ բանակցությունները Իսրայելի և Պաղեստինի միջև, հաղորդում է France-Presse գործակալությունը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կազմակերպած ընթրիքին իսրայելական պատվիրակությունը ներկայացել է փոխարտգործնախարար Ցիպի Լիվնիի գլխավորությամբ, իսկ պաղեստինյան պատվիրակությունը ղեկավարում էր Մահմուդ Աբասի օգնական Սաեբ Էրեքաթը: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, թե հանդիպման առաջին երկու օրերին կմշակվի բանակցությունների աշխատանքային ծրագիրը:

Պաղեստինի ինքնավարության և Իսրայելի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի կեսերին, Ջոն Քերիի՝ Մերձավոր Արևելքի երկրներ կատարած այցից հետո: Բանակցային գործընթացը վերսկսվել է եռամյա դադարից հետո: Բանակցությունների նախօրեին Իսրայելի կառավարությունը օրենք է ընդունել, ըստ որի՝ Պաղեստինի հետ ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնություն, իսրայելական խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո՝ կդրվի համաժողովրդական հանաքվեի, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Մինչև տարեվերջ Գորիում կվերականգնվի Ստալինի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը մտադիր է մինչև Նոր տարի լքել քաղաքականությունը ‘