Մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների ստորաբաժանումների զորավարժությունները

233

Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի բանակների հատուկ նշանակության ստորաբաժանումների  Joint Combined Exchange Training համատեղ զորավարժությունները մեկնարկել են Մոլդովայի ուսումնական կենտրոններում։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Մոլդովայի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ սահմանադրության՝ Մոլդովան չեզոք պետություն է, սակայն համագործակցում է ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ՝ դաշինքի հետ գործընկերության անհատական ծրագրի շրջանակներում։ Երկրում գործում է ՆԱՏՕ-ի հետ կապերի գործակալություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄայամի․ Մեդվեդեւն առանց պայքարի դուրս եկավ չորրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է