‘Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրջագայությունը Մերձավոր Արևելքի երկրներով’

920

Երեքշաբթի օրը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրջագայությունը Մերձավոր Արևելքի երկրներով, որի շրջանակներում ՄԻացյալ Նահանգների նախագահը կայցելի Իսրայել, Հորդանան գետի Արևմտյան ափը և Հորդանան: Սա Օբամայի առաջին այցելությունն է այս տարածաշրջան՝ նախագահի կարգավիճակում, հայտնում է The Voice of America-ն:

Օբամայի այցելությունները մեկնարկում են Իսրայելում նոր կառավարության կազմավորման համատեքստում, երբ նորանշանակ նախարարների մի մասը կողմ է հրեական համայնքների կառուցմանը, այն ժամանակ, երբ պաղեստինցիները լավատեսորեն չեն վերաբերվում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին:

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոուդսը համարում է, որ Օբամայի շրջագայությունը մեծ նշանակություն ունի նրա համար:

 

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպումը իրարանցում է առաջացրել Ֆրանսիայում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ասուլիսի «տեսանյութային» արձագանքները’