‘Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի առաջին փուլը’

765

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013 թ. առաջին փուլի բացումը:
«Արի տուն» ծրագիրն այս տարի իրականացվելու է հունիսի 17-ից օգոստոսի 31-ը՝ 8 փուլով: Այս տարի ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք անցկացվելու են Ստ. Շահումյանի անվան դպրոցում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր Աղավնաձորում:
Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, կանցկացվեն հանդիպումներ պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:

«Արի տուն» ծրագրի 2013 թ. առաջին փուլին մասնակցում է շուրջ 90 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում պետական կայքերը հակերային հարձակման են ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Դենիս Թումասյանը ճանաչվել է Ռուսաստանի 1-ին լիգայի լավագույն պաշտպան’