‘Մեկնարկել է Դևիսի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը’

1047

Մեկնարկել է Դևիսի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը։ Առաջին խաղային օրն Ավստրալիայի հավաքականը երկու հաղթանակ է տոնել Չեխիայի ընտրանու նկատմամբ։

Բերնար Տոմիչը պարտության է մատնել Իրժի Վեսելիին (6:4, 6:3, 7:6), իսկ դրանից առաջ անչափ հետաքրքիր մրցավեճ է կայացել Թանասի Կոկինակիսի ու Լուկաշ Ռոսոլի միջև։ Առաջին երկու խաղափուլերից հետո 18–ամյա ավստրալացին հաշվի մեջ զիջելիս է եղել 0։2 հաշվով, սակայն հետո կարողացել է կամային հաղթանակ տոնել։ Գրանցվել է 4։6, 2։6, 7։5, 7։5, 6։3 հաշիվը, իսկ խաղը շարունակվել է 3 ժամ 33 րոպե։

Նշենք, որ Դևիսի Գավաթի խաղարկություններում վերջին անգամ 0։2 հաշվի ժամանակ երիտասարդ թենիսիստի հաղթանակ գրանցվել էր 2004 թվականին, երբ աչքի էր ընկել Թոմաշ Բերդիխը։

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ.«Մենք թույլ չտվեցինք «Համբուրգին» շրջանցել մեզ մրցաշարային աղյուսակում և մեկ միավոր ավելացրեցինք մեր հաշվին»’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Ռոբենի ռեկորդը’