‘Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պերու’

968

Հունվարի 6-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ կայքը:

Նույն օրը կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել է պատվիրակությունների մասնակցութամբ։

Պերուի արտգործնախարարը ողջունել է 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Շիտակ ու միասնական ճանապարհ մաղթենք միմյանց’