Մեկնարկել է Թրամփի ընկերության՝ հարկերից խուսափելու գործով դատավարությունը

321

Նյու Յորքում քրեական դատավարություն է մեկնարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության դեմ, որը մեղադրվում է  15 տարվա ընթացքում  նրա ղեկավարությանը չհարկվող վճարումներ ու բոնուսներ տրամադրելու մեջ։

Սպասվում է, որ դատարանում ցուցմունք կտա նախկին թոփ-մենեջերներից մեկը՝ Trump Organization-ի բազմամյա ֆինանսական տնօրեն Ալլեն Վայսելբերգը, որն օգոստոսին ընդունել է մեղքը և համագործակցում է դատախազության հետ՝ դատավճիռը մեղմելու դիմաց։

Նյու Յորքի դատախազությունը Trumo Organization -ին մեղադրում է, որ ընկերությունը «սև սխեմա» է օգտագործում մենեջերներին վճարելու համար և նրանց բոնուսներ է տրամադրում, որոնք չեն հարկվում։

Սա Նյու Յորքում երեք դատաքննություններից մեկն է՝ կապված Թրամփի և նրա ընկերությունների հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնչելոտիին սպառնում է որակազրկում
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները