‘Մեկնարկել է Կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը’

1115

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ վերսկսվել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների` քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, եւ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում, որը կայացել էր օգոստոսի 9-ին դատավոր Դարբինյանը հրապարակեր էլ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմի 6 վկաներ դատակոչելու միջնորդությունը բավարարել էր մասնակի: Պաշտպանական կողմը միջնորդել էր դատակոչել եւս վեց վկաների՝ երեք աղջիկների՝ Էմանուելա Գրիգորյան, Մարիամ Մուրադյան ու Եվա Թովմասյան, ինչպես նաեւ նրանց հետ բերման ենթարկված երիտասարդներին՝ Վահագն Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին եւ Սահակ Մուրադյանին:

Դատավորի որոշմամբ՝ միջնորդությունը բավարարվել էր միայն Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի մասով, եւ որոշել էր նրանց հրավիրել որպես վկա:

Մինչ այժմ կայացած դատական նիստերում դատարանը մի քանի անգամ մերժել Տիգրան Առաքելյանի պաշտպանի միջնորդությունը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սպասվում է, որ նմանատիպ միջնորդության Առաքելյանի պաշտպանը հանդես կգա նաև այսօր:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը մերժել էրնրանց բողոքները: Երիտասարդները և նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարեց մասնակիորեն։

Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Նախորդ հոդվածը‘Իրաքում 47 մարդ է զոհվել ահաբեկչական գործողությունների հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Ջասթին Թիմբեռլեյքը հաղթել Է MTV Video Music Awards-ի երկու անվանակարգերում ‘