‘ Մեկնարկել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը’

1168

«Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակներում, «Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը, որի ընթացքում տեղի կունենան դասընթացներ, հանդիպումներ և կներկայացվեն  նախագծեր, որոնցից  հաղթողը կարժանանա  10 000 ԱՄՆ դոլար մրցանակի:

Այս ծրագրում կներկայացվեն  10 նախագիծ (5-ական` Թուրքիայից և Հայաստանից, ընդ որում երկուսը համատեղ արտադրություն են` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ) ընտրվել են մասնակցելու մրցույթին: Մասնակիցները և մրցատյանը կգնահատեն «Մշոճառընտիր»-ը (ռեժ. Սերժ Ավետիքյան, պրոդ. Արմինե Հարությունյան, Հայաստան), «Քարքարոտ արահետներ»-ը  (ռեժ. Առնո Խայաջանյան, պրոդ. Մագալի Շիրուզ, Ֆրանսիա), «Մեկ կանաչ, երեքկապույտ»-ը (ռեժ. Արսեն Առաքելյան, պրոդ. Նարեկ Թովմասյան, Հայաստան), «Վերջին ներարկումը»-ը (ռեժ. Գուրգեն Ջանիբեկյան, պրոդ. Արծվի Բախչինյան, Հայաստան), «Փիսիկ»-ը( ռեժ. Այսե Փոլատ, պրոդ. Մեհմետ Ակտաս, Գերմանիա), «Չուհաջյանի քայլերով»-ը  (ռեժ./պրոդ. Մեսուտ Թուֆան, համառեժ. Արա Շիրինյան, Թուրքիա),  «Ծեր ծառը» ( ռեժ. Մարիամ Օհանյան, պրոդ. Թունա Յիլմազ, Հայաստան), «Պաստելիաղոտնկարը» ( ռեժ./պրոդ. Սեվդա Ուսանողլու, Թուրքիա),

 «Ժամանակ»-ը ( ռեժ./պրոդ. Նուրիյե Բիլիչի, Թուրքիա), «Անատոլիական հեղափոխականը. Ընկեր Փարամազը»( ռեժ. Կադիր Ակին, պրոդ. Հալուկ Ունալ, Թուրքիա):

Ֆիլմերը գնահատող մրցատյանում ընդգրկված են՝ ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա),ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), «Եվրասիա» Հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան),  Նաիրա Սուլթանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանատնից (Հայաստան):

 Նշենք նաև, որ այս կինոպլատֆորմը սկսել է իր գործունեությունը 2008 թվականին` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից զոհվել է տրակտորիստ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’