‘Մեկնարկել է Մինսկի միջնորդների այցը տարածաշրջան’

862

Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի միջնորդների այցը տարածաշրջան:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Մինսկի միջնորդներն արդեն Ադրբեջանում են: Այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) բանակցություններ կանցկացնեն Բաքվում, այդ թվում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:

Փետրվարի 17-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երևան: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Երևան այցի ընթացքում կկայանան միջնորդների հանդիպումները երկրի նախագահի և արտգործնախարարի հետ: Նախատեսվում է նաև Մինսկի միջնորդների այց Լեռնային Ղարաբաղ:

Նախորդ հոդվածը‘ Բուֆոն. «Հաջորդ երազանքը չորրորդ անգամ Սկուդետոն նվաճելն է, դա մեր թիմին բացառիկ կդարձնի» ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսսին կրկնեց Քրիստիանո Ռոնալդուի հեթ-տրիկի ռեկորդը’