Մեկնարկել է ՌԴ-ի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

211

Չորեքշաբթի Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի, Ֆեյսալ Միկդաքի, Մևլյութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիրի  քառակողմ հանդիպումը, հաղորդում է ТАСС-ը։

Հանդիպումը տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տան սրահներից մեկում։

Այս հանդիպումից առաջ Չավուշօղլուն հայտարարել է, որ հույս ունի գործընկերների հետ քննարկելու, ի թիվս այլ հարցերի, նաև սիրիացի փախստականների վերադարձի հարցը հայրենիք, ինչպես նաև ահաբեկության դեմ պայքարի հարցեր։

Ենթադրվում է, որ այս հանդիպումը կնպաստի Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները սրվել են արաբական հանրապետությունում 2011 թ․ սկսված հակամարտությունից հետո։ Հենց այդ ժամանակ Սիրիայից փախստականների հոսք էր սկսվել Թուրքիա, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձերում
Հաջորդ հոդվածըԲորել․ Ուկրաինային ընդունելու որոշումը կկայացնեն ՆԱՏՕ-ի անդամները