‘ Մեկնարկել է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը’

1014

Երեկ մեկնարկել է  «Ռեժիսորներ առանց սահմանների»  8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային (ՌԱՍ) ֆորումը:  Այս նախագիծը հիմնադրվել է 2011թ. հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում: «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը կիրականացի մի քանի միջոցառում, որի նպատակը  տաղանդավոր կինոգործիչներին աջակցելն ու Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությանը նպաստելն է: Մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են և կմրցեն զարգացման երեք դրամաշնորհների արժանանալու համար (€5,000, €3,500, €3,500) համար: Այս նախագծին մասնակցում են «Բրավո, վիրտուզ» ((Bravo, Virtuoso), ռեժ.` Լևոն Մինասյան, պրոդ.` Անի Որսկանյան, Հայաստան/Ֆրանսիա), «Սիրելի Արմեն» ((Dear Armen), ռեժ./պրոդ.` Քամի Աբրահամյան, Կանադա/Հայաստան),«Ջիվանի-74» ( (Jivani-74), ռեժ.` Դիանա Մկրտչյան, պրոդ.` Արամ Խաչատրյան, Հայաստան/Վրաստան/Ռուսաստան), «Գեղադիտակ» ((Kaleidoscope), ռեժ.` Թամթա Գաբրիչիձե, պրոդ.` Լաշա Խալվաշի, Վրաստան), «Սիրենաների կանչը» ((Siren’s Call), ռեժ.` Ռամին Մատին, պրոդ.` Էմինե Յիլդիրիմ, Թուրքիա/Գերմանիա), «Թող այդպես լինի» ( (Let It Be), ռեժ.` Ալիսա Պավլովսկայա, պրոդ.` Մաքսիմ Ֆիրսենկո, Ուկրաինա), «Երկար այգիներ»((Long Gardens), ռեժ.` Նիկա Շեկ (Եվգենիա Շեկոյան), պրոդ.` Սարիկ Հովսեփյան, Շուշան Քոչարյան, Էլդար Ալբերտսոն, Հայաստան/Ադրբեջան), «Հարևաններ» ( (Neighbors), ռեժ.` Գրիգոր Աբաշիձե, պրոդ.` Ժոզեֆ «Սոսո» Բլիաձե, Վրաստան), «Տոմս առանց ետդարձի» ( (One Way Ticket), ռեժ.` Տինատին Կաջրիշվիլի, պրոդ.` Լաշա Խալվաշի, Վրաստան/Ֆրանսիա/Գերմանիա), «Դեղինի նրբերանգներ» ((Shades of Yellow), ռեժ.` Դավիթ Մաթևոսյան, համապրոդյուսեր` Վիկտորիա  Չեմբարցևա, Մոլդովա/Հայաստան), «Մաքսանենգեր»((Smugglers), ռեժ.` Բեսո Սոլոմանաշվիլի, պրոդ.` Վլադիմեր Կաչարավա, Վրաստան), «Ամառային թռչուններ»((Summer Birds), ռեժ.` Վերա Յակովենկո, պրոդ.` Լուդմիլա Կիրիլենկո, Ուկրաինա), «Դաջվածք» ((Tattoo), ռեժ.` Սյուզան Խարդալյան, Վահան Ստեփանյան, պրոդ.` ՊեԱ Հոլմքուիսթ, Հայաստան/Շվեդիա), «Վերջին բնակիչը» ((The Last Inhabitant), ռեժ.` Ջիվան Ավետիսյան, պրոդ.` Մասիս Բաղդասարյան, Հայաստան):

 Ֆորումի մրցատյանի կազմում են Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, ARTVIVA-ի նախագահ և Film TEEP-ի ղեկավար Ռուքսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,  գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, Belgrade Industry Meetings B2B-ի ղեկավար և ART & POPCORN MOTION PICTURE COMPANY-իգլխավոր պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և պրոդյուսեր,«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը: 

Պետք  նշել նաև, որ անցյալ տարին ՌԱՍ մասնակիցների համար շատ հաջող էր:  Այս ծրագրի մասնակից Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ” ֆիլմն արժանացավ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ ՄԿՓ Հայկական համայնապատկեր ծրագրի գլխավոր մրցանակին: 2012թ. ՌԱՍ ֆորումի մասնակից և մրցանակակիր «Ցեղը» (The Tribe) (ռեժ.`Միրոսլավ Սլաբոշպիցկի) ուկրաինական ֆիլմը Կաննի ՄԿՓ-ի Քննադատների շաբաթ (Semaine de la Critique) www.semainedelacritique.com ծրագրում արժանացավ երեք մրցանակի: Ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի միջազգային մրցութային ծրագրում: Մինչ այդ «Ցեղը» (The Tribe) ֆիլմն ընտրվել էր մասնակցելու CentEast Market-ում, 2013թ. ներկայացվել որպես ընթացքի մեջ գտնվող նախագիծ Վարշավայում և Մոսկվայում, իսկ 2014թ. ապրիլին` Պեկինի կինոշուկայում` որպես Պեկինի CentEast-ի ծրագրի մաս: 2013թ. ՌԱՍ նախագծի մասնակից «՚Territoria»-ն (հեղ.` Նորա Մարտիրոսյան և Ջեֆ Գալուստյան) ընտրվել էր մասնակցելու 2014թ. Կաննի ՄԿՓ-ի Cinéfondation’s Atelier-ի 10-րդ մեկնարկին և Լոկարնոյի ՄԿՓ-ի «Բաց դռներ» հատուկ ծրագրին:
ՌԱՍ նախագծի Կիևում կայացած պրոդյուսերների դասընթացի (2013թ. հոկտեմբերի 21-25), մասնակից՝ պրոդյուսեր Անի Որսկանյանը, հրավիրվել էր մասնակցելու Կաննի պրոդյուսերների ցանցի 11-րդ մեկնարկին: Նա հրավիրվել էր Ֆրանսիայի կինոկենտրոնի կողմից (CNC)` «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի երաշխավորագրով: Կաննից վերադառնալուց հետո, Անի Որսկանյանը հիմնել է իր պրոդյուսերական ընկերությունը` «anEva Production»:

ՌԱՍ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա),   Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունների մտահոգությունների հիմնական պատճառը Քառյակն է ‘
Հաջորդ հոդվածը‘«Կոմերսանտի» թղթակիցը Հայաստանում ՄՄ-ին միանալու տնտեսական իմաստ չի գտել’