‘Մեկնարկել է «Cinema Express:Հայաստան-Վրաստան» նախագիծը’

1275

 «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկել է «Cinema Express:Հայաստան-Վրաստան» նախագիծը, որը կամփոփվի 2014թ. դեկտեմբերին, Թբիլիսիում՝ ամփոփիչ մամլո ասուլիսով: Այս ծրագիրը նախաձեռնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ, իրականացվում է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ աջակցություն ստանալով Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պաշտպանության կազմակերպության կողմից:

« Cinema Express: Հայաստան-Վրաստան»  նախագիծը կիրականացվի Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման ալիքի շրջանակներում: Այն տեսակով  աննախադեպ միջոցառում է տարածաշրջանում: Իրականացվելով «Փառատոն անիվների վրա» (հյուր փառատոն) ձևաչափում` Cinema Express-ը կունենա ինը աշխարհագրական ուղղություն. Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի` Հայաստանում, Ախալքալակ, Նինոցմինդա, Ախալցխա, Թբիլիսի` Վրաստանում:

 Նախագծի նպատակն է մշակույթի և հատկապես կինոարվեստի ներգրավումը` որպես միջմշակութային երկխոսության, Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին առավել մերձեցման  արդյունավետ ձև:  Այն  կխթանել սոցիալական արդարության հաստատումը, ինչը ենթադրում է սոցիալական բոլոր շերտերի մարդկանց հնարավորություն ընձեռել ծանոթանալ մշակութային որակյալ արտադրանքին: Գաղտնիք չէ, որ թե  Հայաստանում, թե Վրաստանում առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց հիմնահարցը, նրանց մշկութային արժեքներին անմասն լինելու խնդիրը: Հրատապ է այս երկու երկրների միջև սոցիալ-մշակութային ինտեգրացիայի և միջմշակութային երկխոսության խորացումը: Մշակութային ապակենտրոնացման միջոցով Cinema Express-ը  կփորձի նպաստել այս խնդրի լուծմանը՝ խթանելով սոցիալ-մշակութային համաչափությունը մայրաքաղաքի և հեռավոր մարզերի միջև, կառաջխաղացնի ընդհանուր մշակութային փորձառությունները տարածաշրջանում: Այս նախագիծը կանդարդառնա  նաև աուդիո-վիզուալ խնդիրներին, արտադրանքի բաշխման նոր հարթակներ կառաջարկի: Հայաստանից և Վրաստանից վեց բարձրարժեք ֆիլմեր  կփոխանակվեն և կցուցադրվեն հանրությանը: Ցուցադրություններին կհաջորդեն մասնագետների հետ բանավեճեր: Նախագծին կհարավիրվեն և կմասնակցեն նաև  միջազգային հյուրեր:

Նախորդ հոդվածը‘Փրկարարները հայտնաբերել են կործանված Բոինգի երկրորդ «սև արկղը»’
Հաջորդ հոդվածը‘Աբրահամյանը՝ Հայրապետյանի ձերբակալության մասին. Եթե մարդիկ օրենք են խախտում, մենք ի՞նչ անենք ‘