‘Մեկնարկեց Հայաստանի պատանիների լողի առաջնությունը ‘

1140

Մեկնարկեց Հայաստանի պատանիների լողի առաջնությունը: 50 մետր կրոլ լողաձեւում տղաների մեջ լավագույնն է Արամ Մարտիրոսյանը, իսկ աղջիկներից հաղթող դարձավ Հասմիկ Հակոբյանը:

Նույն տարածությունում բրաս լողաձեւում լավագույնը ճանաչվեցին Ստանիսլավ Կարապետյանը եւ  Նարե Հովհաննիսյանը: 100 մետր տարածության մեջ լավագույններ էին Վահան Մխիթարյանը, Մարիամ Մխիթարյան (դելֆին), Արամ Կոստանյան, Մարիամ Մխիթարյան (թիկնապահ): Ազատ ոճում լավագույն արդյունքն ունեցավ Վահան Մխիթարյանը, իսկ 200 մետր բրասում հաղթողներն են Րաֆֆի Թադեւոսյանը եւ Անի Ավետիսյանը:  Էստաֆետային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրին Օլիմպիական հերթափոխի մարզական միության սաները: Հայաստանի պատանիների լողի առաջնությունը կշարունակվի նաեւ առաջիկա երկու օրերին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է արտասահման՝ բարդ վիրահատությա՞ն ‘
Հաջորդ հոդվածը‘«Մոսկովյան Բրեյվիկը» զղջում է իր արարքի համար ‘