Մեկնարկում է Ամերիկաների գագաթնաժողովը

383

Այսօր Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ) մեկնարկում է Ամերիկաների՝ թվով իններորդ գագաթնաժողովը, որն ԱՄՆ է վերադարձել 28 տարի անց։

1994 թ․ Մայամիում առաջին գագաթնաժողովի անցկացումից հետո այդ միջոցառումը կրկին վերադառնում է ամերիկյան տարածք, ուստի Վաշինգտոնը Արևմտյան կիսագնդի երկրների սյս հանդիպմանը մեծ նշանակություն է տալիս։ Եվ այնուհանդերձ, գագաթնաժողովի նախապատրաստման պահից ամերիկյան իշխանությունները սպառնալիքի տակ են դրել դրա կայացումը, քանի որ այնտեղ չեն ուզում տեսնել Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի պատվիրակություններին, որոնց իշխանությունները, նրանց կարծիքով, ավտոկրատ են և դեմոկրատական արժեքներ չեն կրում։

Նման վերաբերմունքը վրդովել է ԱՄՆ-ի լատինաամերիկյան մի շարք հարևանների․ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր մասնակցության կապակցությամբ, Հոնդուրասի նախագահ Սիոմարա Կաստրոն հայտարարել է, որ գագաթնաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե հրավիրվեն տարածաշրջանի բոլոր երկրները, իսկ կարիբյան Սենթ Վինսենթ և Գրենադիններ պետության վարչապետ Ռալֆ Գոնսալեսը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցությունից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը մեկնաբանել է ՀԿՌՀ-ի մատակարարումը և սպառնացել
Հաջորդ հոդվածըԱՊՀ առաքելության ղեկավար․ Աննշան խախտումներ են եղել