‘Մեկնարկում է Արարատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը’

837

Այսօր սկսվում է Արարատ քաղաքի համայնքի ղեկավարների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 8-ին:

Ընտրություններին գրանցված են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ-անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված, «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը:

Իսկ նախկինում առաջադրված երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Սմբատ Գասպարյանը, հանդես է եկել ինքնաբացարկով: Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 10-ին:

Նշենք նաև, որ Արարատի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 15-ից`ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահվանից հետո:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Տրանսպորտը կթանկանա. դա ռեժիմի ռազմավարական ծրագրի մաս է’
Հաջորդ հոդվածը‘Bild. Տեր Շտեգենը կտեղափոխվի «Բարսելոնա»’