‘Մեկնարկում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը’

1036

 

 

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն  Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն։ Այդ մասին տեղեկացնու է Մշակույթի նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել ժամանակակից հայ թատերգության զարգացմանը, ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականության ապահովմանը, ինչպես նաև աջակցել նոր պիեսների բեմադրությանը։

Մրցանակաբաշխության թեման է ազգային և համամարդկային արժեքների, անհատի ինքնության, մեր ժամանակի հերոսի փնտրտուքը:

Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։ Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։

Աշխատանքները պետք է ներկայացնել էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով: Նվազագույն ծավալը՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը` 1800 նիշ)։

Ներկայացվող աշխատանքին կցել նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի  անուն, ազգանուն, հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը,  փոստային հասցեն, էլ. հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար:

Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն: Աշխատանքները  ժյուրիին ներկայացնել ծածկագրով, փակ ծրարների մեջ։

«Լևոն  Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը նախատեսում է երեք մրցանակ՝

1-ին տեղ- 1.000.000 դրամ,

2-րդ տեղ- 800.000 դրամ,

3-րդ տեղ- 600.000 դրամ,

2 խրախուսական պարգև` 200.000-ական դրամ:

Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման (հրատարակում, բեմադրում և այլն) բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:

Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը:

Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013 թ. հունիսի 15-ին։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը կմրցի երիտասարդական հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘Նա մի տղա էր` կրակոտ ‘