‘Մեկնարկում է Կոնգրեսի երիտասարդների գործով դատավարությունը’

924

Այսօր՝ ժամը 14:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, կշարունակվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստը կայացել է սեպտեմբերի 10-ին, որի ընթացքում դատավորը հերթական անգամ մերժել էր փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը` քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաեւ, որ պաշտպանական կողմը այսօրվա դատավարության ընթացքում պետք է ներկայացնի հայտնի քաղաքացիների երաշխավորագրերը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:  

  

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ խոսնակ. ԱԳ նախարարը չէր կարող նման բան ասել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանից արտաքսում են մոլդովացի միգրանտներին’