‘Մեկնարկում է ՀՀԿ ԳՄ նիստը. ՀՀԿ շենքը շրջափակված է ‘

1037

Aravot.am-ը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:00-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմի նիստը, որի ընթացքում ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին կներկայացնի Մոսկովյան այցի մանրամասները: Ժամը 19:00-ին քաղաքացիական ակտիվիստները ՀՀԿ գրասենյակի մոտ նախատեսում  էին ակցիա անցկացնել ընդդեմ՝ Սերժ Սարգսյանի Մաքսային միության Հայաստանի անդամակցության հայտարարության։ Սակայն ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում: Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասից ոստիկանները փակել են փողոցը եւ ակտիվիստները չեն կարողանում ճեղքել ոստիկանական պատնեշը։ Թույլ են տալիս ՀՀԿ գրասենյակին մոտենալ միայն լրագրողներին, այն էլ՝ լրագրողական փաստաթղթերը ստուգելուց հետո: Ոստիկանների թիվը ավելանում է, եւ ակցիա համար եկած ակտիվիստներին հրելով հեռացնում են ՀՀԿ շենքի տարածքից:  

Նախորդ հոդվածը‘G20.Սիրիայի հարցը քննարկում են ընթրիքի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում ՝ ՀՀԿ գրասենյակի մոտից’