‘Մեկնարկում է ReAnimania V միջազգային փառատոնը’

807

Հոկտեմբերի 26-31-ը Երևանում տեղի կունենա ReAnimania V միջազգային փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, այս տարի ReAnimania-ն հանդիսատեսին կուրախացնի նորություններով և հետաքրքիր ծրագրերով: Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու Անսի /Ֆրանսիա/, Շտուտգարտի /Գերմանիա/ Բեյրութի /Լիբանան/ անիմացիոն փառատոնների ծրագրերը: Ստեղծված ավանդույթի համաձայն, ReAnimania-ի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր: Փառատոնի գլխավոր անակնկալ, թերևս, «ReAnimania-mini» ծրագիրն է, որը կանցկացվի Արցախում`  Երևանում ReAnimania-ի ավարտից անմիջապես հետո: Փառատոնին մասնակցելու համար ստացվել է ավելի քան ավելի քան 500 հայտ: Հայկական մուլտֆիլմերից կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել են Արմեն Ռոնովի «Dumb Son’s Fable»-ը, Հայկ Սահակյանցի «Quantum jump»-ը և Նաիրա Մուրադյանի «Բալետը»:

 

 

Նախորդ հոդվածը‘Մարգվելաշվիլին հույս ունի ստանալ ընտրողների 70-75% աջակցությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում այսօր հարգանքի տուրք կմատուցեն Մինսկի գետտոյի զոհերին’