‘Մեկշաբաթյա բացակայությունից հետո Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հանրային միջոցառման է մասնակցել’

915

Մեկ շաբաթ բացակայությունից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հանրության առաջ է դուրս եկել՝ լոնդոնյան մետրոյի 150-ամյակը տոնելու համար, գրում է ИТАР-ТАСС լրատվականը:

Թագուհին այցելել է Բեյքեր-սթրիթ կայարան, որի հարևանությամբ, ըստ Արթուր Կոնան դ\’Օյլի մտահղացման, բնակվել է հանրահայտ խուզարկու Շերլոկ Հոլմսը: Եղիսաբեթ II-ին ուղեկցել է 91-ամյա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, ինչպես նաև արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջյան դքսուհի Քեթրինը, որ սպասում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն:

Հիշեցնենք, որ թագուհին առողջական խնդիրների պատճառով մարտի 12-ին ստիպված է եղել հետաձգել բոլոր առաջիկա հրապարակային միջոցառումներում իր մասնակցությունը: Աղեստամոքսային խնդիրների հետևանքով վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ Եղիսաբեթ II-ը հոսպիտալացման էր դիմել:

Նախորդ հոդվածը‘Աբդուլլահ Օջալանը գտնում է, որ թուրք-քրդական բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ հայերը’
Հաջորդ հոդվածը‘Կիրա Նայթլին կմարմնավորի Կոկո Շանելին Կարլ Լագերֆիլդի նկարահանած ֆիլմում’