‘Մեկ զոհ եւ երկու տասնյակ վիրավոր խելահեղ վազանցի պատճառով (լուսանկարներ) ‘

1118

Այսօր ժամը 14-ի հատվածում Երեւան-Բավրա` Մ1 ավտոմայրուղու` Ղազանչի գյուղին հարող հատվածում (5 կմ` չհասած Վրաստանի սահմանին) վրացական պետհամարանիշով Մեսեդես-Բենց մակնիշի ավտոբուսը համառորեն փորձելով վազանցել նունատիպ թուրքական պետհամարանիշով ավտոբուսին, բախվել է վերջինիս, եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի գոտուց, կողաշրջվելով ընկել է  դաշտի մեջ: Զոհվել է մեկ կին` ծննդով Պեմզաշեն գյուղից, երկու տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:

Վիրավորներին նախ հասցրել են Աշոցքի հիվանդանոց, ապա ժամը 15-17-ի հատվածում տեղափոխել Գյումրու հիվանդանոցային համալիր:

Երկու ավտոբուսներում էլ Ստամբուլ առեւտրի մեկնող հայեր են, մոտ 40-ական հոգի: Թուրքական ավտոբուսում տուժածներ չկան: Վթարից անմիջապես հետո, թուրքական ավտոբուսը կանգնել է, իսկ ուղեւորները սկսել են օգնել վթարվածներին:

Թուրքական ավտոբուսի վարորդները միջին տարիքի մարդիկ են, ուղեւորների պատմելով, տարիներ շարունակ իրենք օգտվել են նրանց ծառայություններից եւ միշտ գոհ են եղել նրանց վարորդական վարպետությունից: Ի տարբերություն այս պատմածների, վթարված ավտոբուսի ուղեւորները պատմեցին, թե իրենց ավտոբուսը, ճանապարհի այդ ուղղագիծ հատվածում մի քանի անգամ փորձել է վազանցել թուրքական ավտոբուսին, սակայն վերջինս անընդհատ արագություն է ավելացրել, եւ իրար, գրեթե զուգահեռ ընթանալիս, ըստ վթարված ավտոբուսի ուղեւորներից մի քանիսի, թուրքական ավտոբուսի վարորդը մեքենան քաշել է վազանցող մեքենայի վրա, ինչի պատճառով վերջինս մոտ 3 բարձրությամբ ճանապարհից ընկել է եւ կողաշրջվել, անցնելով 80 մետր ճանապարհ: Ավտոբուսը վարորդի կողմի անկյունով բախվել է գետնին, իսկ վարորդի անմիջապես թիկունքում նստած Արաքս անունով կինը զոհվել է հենց այդ հարցվածի պահին:

Այս եւ այլ մի քանի ավտոբուսներ որպես կանոն Ստամբուլ են ուղեւորվում Երեւանից շաբաթ առավոտները, թուրքական ավտոբուսը մի կարճ կանգառ է կատարել Գյումրիում եւ շարունակել ճանապարը, իսկ վթարված ավտոբուսը նաեւ ուղեւորներ է վերցրել Գյումրուց:

Մինչեւ այս ժամը ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրում, ուղեւորները նրանց օգնությամբ ավտոբուսի միջոից եւ կողքուբոլորից հավաքում են իրենց բեռների մնացորցները: Ժամը 17:45-ին Աշոցքի հիվանդանում էին թեթեւ մարմնական վնասվածքներով եւս 5 տուժած:

Թուրքական ավտոբուսը ոստիկանների ուղեկցությամբ բերվել էր Ոստիկանության Աշոցքի բաժնի բակ, Ավտոբուսում էին հիմնականում կին ուղեւորները իսկ դրա հարեւանությամբ հավաքված էին տղամարդիկ, որոնք պնդում էին, թե վրացական ավտոբուսի վարորդն է եղել մեղավոր, որովհետեւ անհարկի փորձել է վազանցել: Պատմեցին, որ վրացական ավտոբուսի վարորդները վրացիներ են եւ համեմատաբար երիտասարդներ:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 Asparez.am

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի սիրուհին «ջրի երես է դուրս եկել», երբ փորձել է ջարդել ԿՀՎ ղեկավարի էլ.փոստը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը ‘