‘Մեկ ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ վթարի են ենթարկվել Վենեսուելայում ռազմական շքերթի ժամանակ’

1175

Չինական արտադրության K8 տեսակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել  Վենեսուելայում Ավիացիայի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ, հայտնում է  РИА Новости-ն:

Ըստ նախնական տեղեկատվության՝ ինքնաթիռի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել, քանի որ հասցրել են կատապուլտվել:

Այս դեպքից քիչ անց վթարի է ենթարկվել նաև ֆրանսիական Cougar ընկերության արտադրության ուղղաթիռը, որով փրկարար ծառայությունը ժամանել է K8-ի աղետի վայրը: Ուղղաթիռի անձնակազմը նունպես չի տուժել:

Օրեր առաջ, ռազմական շքերթի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, Վենեսուելայում ևս մեկ վթար է տեղի ունեցել: Այս անգամ օդում բախվել են OV-10 Bronco տեսակի երկու թեթև ինքնաթիռներ: Դեպքի հետևանքով տեղում զոհվել է օդաչուներից մեկը, և երեք մարդ տարբեր կարգի վնասվածքներ են ստացել:

Նախորդ հոդվածը‘Հունգարացի քաղաքական գործիչը պահանջել է կազմել վտանգավոր հրեաների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ վթարի ենթարկվելու լուրը’