‘Մեկ շաբաթում ՀՀ բանկերը տրամադրել են 38 մլրդ դրամի եվ 35 մլն դոլարի վարկ’

764

Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների անկում:

Նշենք, որ հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59.3 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը՝ Դպրոցում ՀՀԿ քարոզչություն անող տնօրեններին. Չեն՛ք հանդուրժելու’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում կկառուցվի մոլորակի ամենաբարձր շենքը’