‘
Պաշտպանության նախարարությունը լրագրողների այց էր կազմակերպել Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամաս ու առաջնագիծ: Լրագրողները ականատես են եղել ուսումնական ու ցուցադրական վարժանքներին, ծանոթացել զինվորների առօրյային:
Հիշեցնենք, որ հենց այդ նույն զորամասում մարտի 15-ին զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կողմից արձակած կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը, հրազենային վնասվածք ստացել զինծառայող Հրաչյա Սարգսյանը:
‘