«Մեմորիալը»՝ փակվելու սպառնալիքի տակ

353

Ռուսաստանի դատախազությունը դիմել է Գերագույն դատարան՝ պահանջելով  լուծարել միջազգային պատմա-կրթական, բարեգործական և իրավապաշտպան «Մեմորիալ» ընկերությունը։

Դատախազությունը «Մեմորիալին» և նրա կառույցներին մեղադրում է «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրենքի խախտման մեջ, ինչպիսիների շարքն է կազմակերպությունը դասվել դեռ 2013 թվականին։

Կազմակերպությունում այս որոշումը քաղաքական են համարում։

«Մեմորիալը» Ռուսաստանի հնագույն և ամենահայտնի իրավապաշտպան կառույցն է։ Այն զբաղվում է Խորհրդային Միությունում և ժամանակակից Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների պատմության ուսումնասիրմամբ։ Կազմակերպությունը ուսումնասիրել է ՆԳԺԿ աշխատանքը, աշխատանքային ճամբարների համակարգը ԽՍՀՄ-ի օրոք և կազմել է կոմունիստական հալածանքների զոհերի տվյալների բազա։ «Մեմորիալի» հիմնադիրների թվում է հանրահայտ խորհրդային այլախոհ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։

«Մեմորիալի» և նրա կառույցների լուծարման հայցի քննությունը նշանակվել է նոյեմբերի 29-ին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան (մաս 2)
Հաջորդ հոդվածըATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբերի մասնակիցները