‘Մեյվեզերը Մոսկվայում բաց մարզում կանցկացնի’

951

Մեր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը դեկտեմբերի 4-ին՝ Մոսկվայում, բաց մարզում կանցկացնի, տեղեկացնում է ТАСС-ը: Միջոցառումը տեղի կունենա «Ռոսիա» համերգասրահում:

Մարզմանը կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները, որպեսզի լեգենդար մարզիկի հետ Գինեսի ռեկորդների գրքի համար նոր համաշխարհային ռեկորդ սահմանեն: Այդ դասը կլինի բռնցքամարտի ամենազանգվածային մարզումը: Սպասվում է, որ մարզմանը մասնակցողների թիմը կգեգարզանցի 600-ը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Մեյվեզերը իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա սեպտեմբերի 12-ին՝ ամերիկացի Անդրե Բերտոյի դեմ, ում հաղթել է միավորների առավելությամբ: Այդ մենամարտից հետո Մեյվեզերը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ATP Ամփոփիչ մրցաշարի լավագույն հարվածի հեղինակը Ջոկովիչն է (տեսանյութ)’