‘Մեյրելեշը 11 խաղ բաց կթողնի մրցավարի վրա թքելու համար. Տեսանյութ’

791

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշին որակազրկել է տեղի առաջնության 11 խաղով, հայտնում է Goal.com-ը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը նման խիստ պատժի է ենթարկվել նրա համար, որ Թուրքիայի առաջնության «Ֆեներբահչե» — «Գալաթասարայ» խաղի ժամանակ թքել է մրցավարի վրա: Ինքը՝ Մեյրելեշը ի սկզբանե հերքել էր բոլոր մեղադրանքները:

Նախապես ենթադրվում էր, որ Մեյրելեշը կորակազրկվի 7 խաղով, սակայն Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  որոշեց ավելի խիստ պատիժ սահմանել:

Նախորդ հոդվածը‘Սառնամանիքը Ուկրաինայում 83 մարդու կյանք է տարել ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Թուրքիայի համար անկողմնակալություն՝ նշանակում է սատարել Ադրբեջանին ‘