‘Մենամարտն ավարտվել է ողբերգությամբ. Տեսանյութ’

1023

Ինդոնեզիայի պատանեկան չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը ավարտվել է ողբերգությամբ: 8-րդ ռաունդում բռնցքամարտիկներից մեկը նոկաուտի է ենթարկում մրցակցին, ընդ որում, շարունակում է ուժեղ հարվածներ տեղալ 17-ամյա բռնքամարտիկի գլխին, չնայած վերջինս դադարել էր դիմադրել:

Մենամարտի ավարտից վայրկյաններ հետո 17-ամյա Տուբագաս Սակտին կորցնում է գիտակցությունը: Եվ չնայած նրան անմիջապես տեղափոխում են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Բռնցքամարտիկի մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն է եղել:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն և ՉԺՀ-ն շեշտել են կիբեռհանցագործության դեմ պայքար մղելու վերաբերյալ նոր պայմանագրի անհրաժեշտությունը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես (տեսանյութ)’