‘Մենամարտ Գարեթ Բեյլի մարզաշապիկի համար. տեսանյութ’

885

Բավական զվարճալի միջադեպ է գրանցվել Անգլիայի Պրեմիեր-լիգայի «Սաութհեմփթոն» — «Տոտենհեմ» խաղից (1:2) հետո:

Խաղից հետո «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը շատ բուռն է նշել հաղթանակը, հանել է մարզաշապիկը եւ նետել թիմի երկրպագուների ուղղությամբ: Մարզաշապիկը միաժամանակ որսացել են «Տոտենհեմի» երկու երկրպագու եւ նրանց միջեւ իսկական մենամարտ է սկսվել: Իսկ ամենաուշագրավը այն էր, որ մենամարտի հաղթողը պարտված կողմին գումար առաջարկեց: Թերեւս, նման միայն Անգլիայում կարելի է տեսնել:

Ի դեպ, խաղից հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ասել է, որ գոլերը այդպես զգացմունքային կերպով նշելու համար իր խաղացողներին ոչ միայն չի տուգանի, այլ նաեւ իր սեփական գրպանից կվճարի այդ ամենի համար:

«Ես տղաներին թույլ եմ տվել հաղթական հանդիպումներից հետո մարզաշապիկները նետել տրիբունաներ: Ավելին, ես ինքս կվճարեմ նոր մարզաշապիկների համար: «Սաութհեմփթոնի» նկատմամբ հաղթանակը շատ կարեւոր էր եւ մեր երկրպագուների, եւ խաղացողների համար»,- Վիլաշ-Բոաշի խոսքն է մեջբերում The Sun-ը:

 Նշենք, որ խաղից հետո իրենց մարզաշապիկները տրիբունաներ էին նետել «Տոտենհեմի» խաղացողներ Գարեթ Բեյլը, Թոմ Հադլսթոունը, Սանդրոն ե դարպասապահ Բրեդ Ֆրիդելը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հարավային Սուդանի և ԼՂՀ-ի հարցում Ադրբեջանն առաջնորդվում է երկակի ստանդարտներով ‘
Հաջորդ հոդվածը‘Չի կարելի մեղանչել իրողությունների ու փաստերի դեմ ‘