Մենդեշն Իսկոյի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»

426

30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո հնարավոր է պայմանագիր կնքի իտալական «Ռոմայի» հետ, հաղորդում է Sportitalia-ն։

Իսկոյի գործակալը պորտուգալացի Ժորժե Մենդեշն է, որն էլ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է հռոմեական ակումբին։

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղափոխվել 2013-ին իսպանական «Մալագայից»։ Արքայական թիմի հետ Իսկոն դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Ավարտված մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» հետ մասնակցել էր 17 հանդիպման, խփել 2 գոլ։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածելու ՌԴ–ի տարածքին
Հաջորդ հոդվածըՆավալնիին կարող է սպառնալ 30 տարվա ազատազրկում