‘Մենի Պակյաոն մտադիր է մասնակցել 2016թ․ օլիմպիական խաղերին’

1147

Լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն (57-6-2, 38 նոկաուտ) ապրիլի 9-ին պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի մարզական կարիերայի վերջին մենամարտը։

Մրցակիցն ամերիկացի Տիմոտի Բրեդլին է (31-1-1, 13 նոկաուտ)։ Պակյաոն կարիերայի ավարտից հետո մտադիր է քաղաքական գործունեություն սկսել։

Այնուամենայնիվ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) կանոնակարգային փոփոխություններից հետո Պակյաոն կարող է մտափոխվել։ Բանն այն է, որ այսուհետ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն իրավունք կունենան մասնակցել օլիմպիական խաղերին։

Պակյաոն ցանկանում է Ֆիլիպինյան կղզիները ներկայացնել Ռիոյի օլիմպիական խաղերում։

Նախորդ հոդվածը‘«Գալաթասարայ»-ը 2 տարով զրկվել է Եվրոգավաթների խաղարկություններին մասնակցելուց’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից թիմերի թիվը կհասցվի 40-ի’