‘Մենք ասում ենք՝ տունը քանդվում է, դուք ասում եք՝ միջանցիկ քամի է. Արամ Մանուկանի բանավեճը Արծվիկ Մինասյանի հետ ‘

1506

Հայ հեղափոխակակն դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, գործող Սահմանադրությունը «անպատասխանատու» կառավարություն է ենթադրում, ի տարբերություն առաջարկվող Սահմանադրության նախագծի, որտեղ, ըստ նրա, կառավարության, վարչապետի եւ առանձին նախարարների պատասխանատվության հարցը հստակ է դրված: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ բանավեճի ժամանակ Մինասյանը նշեց նաեւ, թե գործող համակարգի պայմաններում «ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը անիրականանալի ցանկություն է»: «Եթե բոլոր սոցիալական, տնտեսական ցանկությունները կապում ենք գործող իշխանությունների քաղաքական կամքի հետ, մենք դատապարտված ենք հիասթափության», — ասաց նա:

«Ես ասում եմ՝ տունը քանդվելու է, դուք ասում եք՝ միջանցիկ քամի է», — հակադարձելով դաշնակցական պատգամավորին, ասաց Արամ Մանուկյանը: Նա ընդգծեց, որ առաջարկվող համակարգը վնասելու է Հայաստանի անվտանգությունը, իսկ մնացած «լավ բաները», ինչի մասին խոսում է իր ընդդիմախոսը, երկրորդական են: Մանուկյանը նշեց, որ առաջարկվող նախագծի հիմնական նպատակն է՝ երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Բացի դրանից, ըստ պատգամավորի նախագծում հստակ չի ձեւակերպված գերագույն գլխավոր հրամանատարի հարցը:

«Առաջարկվող համակարգն ընդհանրապես հեռացնում է ժողովրդին պետության կառավարումից, վերացնում եք նախագահի ընտրությունը, արդեն քչացրել եք ՏԻՄ ընտրություններին մասնակցելուհնարավորությունը՝ 3 տարուց դարձնելով 5 տարի:  Պատլամենտարիզմն այս պահին մեզ դեռ հասու չէ, որովհետեւ կան լֆիկեր ու շմայսեր, իսկ այն, որ խորհրդարանի անդամների թիվը տատանվում է 101-ից մինչեւ 191, դա ընդհանրապես աբսուրդ է, ոչ մի տեղ նման բան չկա: Սա բլեֆ է, որը ժողովրդի գլխին են ուզում կապել՝ ասելով, թե մեջը լավ բաներ կան», — ասաց Արամ Մանուկյանը: Նա տարակուսեց՝ անգամ շատ ՀՀԿ-ականներ գիտակցում են, որ այս նախագիծը վտանգավոր է, ինչու՞ են դաշնակցականները ամեն գնով պաշտպանում այն: 

Նախորդ հոդվածը‘Ա. Մանուկյան. Մեկուկես տարի օրախնդիր հարցերը թողած՝ իշխանությունների «քյալլագյոզությունն» ենք քննարկում’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիային,շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել Թուրքիայի հավաքականի հետ’