‘Մենք գործ ունենք ժուլիկների հետ. Լեւոն Զուրաբյանը` Տիգրան Սարգսյանի «օֆշորային»սկանդալի մասին’

1300

«Ինձ Կիպրոսի դատախազության հավաստիացումները պետք չէին, որ իմանայի` նման բան հնարավոր չէ»,-Aravot.am-ի հարցին հավատո՞ւմ է արդյոք Կիպրոսի դատախազի այն հավաստիացումներին, թե առանց անձի գիտության հնարավոր չէ օֆշորում հաշիվ բացել` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այն վստահեցումները, թե առանց իր գիտության են իր անունով օֆշորում հաշիվ են  բացել, այսպես է պատասխանել Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Վերջինս Տիգրան Սարգսյանին համեմատեց «ստախոս գողի» հետ ու մանրամասնեց. «Տիգրան Սարգսյանը ստախոս գողի կերպարով հարցաքննության ժամանակ րոպեն մեկ փոխել է իր դիրքորոշումը: Սկզբից ասաց, որ փաստը կեղծ է, հետո ընդունեց, որ կեղծ չէ, բայց անհայտ մարդիկ են իրագործել այն իր դեմ: Հիմա ասելու է, որ իր լիազորությունները կեղծվել են: Ամեն անգամ փաստերի ճնշման ներքո նոր վարկած է հայտնվելու, և կներեք հենց վարկածների այդ փոփոխությունը ապացույց է, որ մենք գործ ունենք ժուլիկների հետ»: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն’
Հաջորդ հոդվածը‘Նոր տրանսֆերային կրքեր. Օզբիլիսի գործակալը մեղադրում է Օլեգ Մկրտչյանին’