‘Մեջիք Ջոնսոնը ներկա կլինի «Էլ-Կլասիկոյին»’

1044

Բասկետբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը՝ Մեջիք Ջոնսոնը ներկա է գտնվելու հոկտեմբերի 7-ին «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ կայանալիք «Էլ-կլասիկոյին», հաղորդում է Mundo Deportivo-ն:

Դա նշանակում է, որ Ջոնսոնը կվերադառնա Կատալոնիայի մայրաքաղաք, որտեղ իր թիմակիցների հետ ԱՄՆ-ի հավաքականի կազմում 1992թ. դարձավ բասկետբոլի օլիմպիական չեմպիոն: Այդ հավաքականը, որին անվանում էին «Դրիմ-Թիմ», առ այսօր համարվում է պատմության մեջ ուժեղագույնը:

Նշենք, որ այդ հանդիպմանը «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա կլինեն եւս մի քանի հայտնի բասկետբոլիստ: Մասնավորապես, գերմանացի Դիրկ Նովիցկին, որն այժմ «Դալասի» հետ եվրոպական շրջագայություն է անցկացնում:

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյան. Միայն իրենց պապն է հայ եղել…’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանը խնդրեց նախօրոք տեղյակ պահել ԱԺ շենքի վաճառքի մասին’