Մեռած են գտել բարձրաստիճան երկու ուժային պաշտոնյայի

664

Ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ժամբիլյան մարզի ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմանովին և Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևին մեռած են գտել։

Տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ նրանք, հնարավոր է, ինքնասպանություն են գործել։

Իբրաևին հայտնաբերել են մայրաքաղաք Նուր Սուլթանում` իր տան բակում, Սուլեյմանովին մահացու հրազենային վերքով գտել են իր աշխատասենյակում։

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Սուլեյմանովին տրիբունալ էր սպասվում՝ ոստիկանության՝ ցուցարարների կողմն անցնելու դեպքերի պատճառով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտին․ ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստանում կմնան «այնքան, որքան պետք է»
Հաջորդ հոդվածըՌահմոնը հայտարարել է Աֆղանստանում ԻՊ-ի դիրքերի ամրացման մասին