Մեռած են գտել հիվանդանոցի պատուհանի տակ

438

Մոսկվայում մեռած են գտել ռուսաստանյան նավթային «Լուկօյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովին։ Նա ցած է ընկել  Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։

Հինգշաբթի առավոտյան Մագանովի մահվան մասին հաղորդել են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Քիչ անց Մագանովի մահվան լուրը հաստատվել է պաշտոնապես՝ հիվանդանոցում և ՔԿ-ում, ընդ որում՝ Քննչական կոմիտեում «Коммерсант»-ին հայտնել են, որ խոսքը, հավանաբար, ինքնասպանությանն է վերաբերում։

«Լուկօյլում» տեղեկացրել են, որ «երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ռավիլ Մագանովը»։

67-ամյա Մագանովը «Լուկօյլում» աշխատում էր 1993 թվականից։

Այս տարվա մարտին «Լուկօյլի» տնօրենների խորհուրդը հանդես էր եկել ընդդեմ պատերազմի, ընկերության կայքում հայտարարություն էր հրապարակվել՝ Ուկրաինայում զինված հակամարտությունը դադարեցնելու կոչով։

Այս տարի Մերձմոսկվայում մեռած էին գտել «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր Ալեքսանդր Սուբբոտինին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎիզա տալու պարզեցված ռեժիմը կկասեցնեն
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)