‘«Մեսենջերը» Մերկուրիի բեւեռում ջրային սառույց է հայտնաբերել ‘

1009

Ամերիկյան «Մեսենջեր» տիեզերական զոնդի սարքերը հաստատել են Մերկուրի մոլորակի հյուսիսային բեւեռի կրատերներում սառցապատ բաց տարածությունների գոյությունը: Այս մասին, ըստ РИА-Новости-ի, հայտնում են գիտնականները Science ամսագրում հրապարակված երեք հոդվածներում:

Ըստ ավելի վաղ առաջ քաշված հիպոթեզի, Մերկուրիի բեւեռներում գտնվող խորը կրատերները կարող են իրանց մեջ ջրային սառույցի ոչ մեծ կուտակումներ պարունակել: Նման ենթադրության տեղիք է տվել Լուսնի բեւեռամերձ հատվածներում սառույցի հայտնաբերումը: 2004-ին Արեգակնային համակարգի ռաջին մոլորակ ուղարկված «Մեսենջերի» հիմնական առաջադրանքներից մեկը այս հիպոթեզի հաստատումն էր:

 

 

Նախորդ հոդվածը‘Գրողուցավից. Գայանե Բաբայան. «Թե ինչպես մեր տուն ոստիկաններ եկան» ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը չի ընդունի ՄԱԿ-ի պատրաստած բանաձեւը Պաղեստինին դիտորդ-անդամի կարգավիճակ շնորհելու մասին’