‘Մեսիի չորս գավաթները չօգնեցին. Տեսանյութ’

769

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ անսպասելիորեն սայթաքեց, ոչ-ոքի՝ 2:2 խաղալով «Մալագայի» հետ: Ճիշտ է, «Բարսան» խաղում էր առանց հիմնական կազմի 6 խաղացողներին, բայց գործող կազմն անվանել երկրորդ, նույնպես չէր կարելի: Ընդ որում, «Մալագան» էլ էր խաղում երկրորդ կազմով:

Ինչեւէ, հանդիպումն անցավ բավական դրամատիկ պայքարում: Նախ, «Մալագան» բացեց հաշիվը՝ օգտվելով մրցակցի սխալից, հետո Մեսին հավասարեցրեց՝ նույնպես մրցակցի սխալի պատճառով: Պույոլը գլխի հիանալի հարվածով առաջ մղեց թիմին, Ալեքսիս Սանչիսը մի դյուժին հարյուր տոկոսանոց պահեր փչացրեց: Մի խոսքով, ամեն ինչ նորմալ հունով գնում էր, երբ հանդիպման վերջին րոպեին Կամաչոն անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:2: Այժմ արդեն պատասխան խաղում «Բարսելոնան» ստիպված կլինի հիմնական կազմով խաղալ, ինչն էլ խոստանում է էլ ավելի դիտարժան ֆուտբոլ:  Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին:

Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ հարձակվող Լիոնել Մեսին «Կամպ Նոու» մարզադաշտում ցուցադրեց իր չորս «Ոսկե գնդակները», որոնք սակայն, այնքան էլ չօգնեցին թիմին:

Իսպանիայի գավաթի խաղարկություն

Քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» — «Մալագա»` 2:2

Լիոնել Մեսի, 29, Կարլես Պույոլ, 30 – Մանուել Իտուրա, 26, Իգնասիո Կամաչո, 90

Նախորդ հոդվածը‘Ալժիրում պատանդ վերցրած գրոհայինները շրջապատվել են’
Հաջորդ հոդվածը‘Արամ Հարությունյան. Իմ նախընտրական շտաբները հայկական օջախներն են, իսկ շտաբի ղեկավարները՝ օջախի տերերը’