‘Մեսիի ռեկորդը այժմ էլ բրազիլացիներին դուր չի եկել ‘

840

Այն բանից հետո, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել տարվա ընթացքում խփած գոլերի քանակով գերազանցեց «Բավարիայի» նախկին հարձակվող Հերդ Մյուլերի ռեկորդը, որը 1972 թվականին 60 խաղում խփել էր 85 գնդակ, անմիջապես իրար ետեւից հայտնվեցին այդ ռեկորդները վիճարկողները: Թե որտեղ էին նրանք այս տասնամյակների ընթացքում, եւ ինչու հենց նոր հիշեցին, դեռեւս անհայտ է:

Առաջինը «զարթնեց» Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը հայտարարեց,  որ մեկ տարվա ընթացքում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը իրականում զամբիացի հարձակվող Գոդֆրի Չիտալուն է: Ֆեդերացիայի կարծիքով, այդ ֆուտբոլիստը 1972 թվականին 107 գնդակ էր խփել:

Ւսկ ահա երեկ զամբիացիներին հետեւել է բրազիլական «Ֆլամենգոն», որը նույնպես որոշել է վիճարկել Մեսիի ռեկորդը:

Բրազիլական ակումբը հայտարարել է, որ ռեկորդը իրականում պատկանում է լեգենդար հարձակվող Զիկոյին, որը` իրենց հաշվարկներով, 1979թ. 81 խաղում 89 գոլի հեղինակ է դարձել: Ակումբը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ, որպեսզի Զիկոյի նվաճումը պաշտոնապես ճանաչվի:

«Ֆլամենգոյի» արխիվագետների տվյալներով, Զիկոն 81 գնդակ խփել է «Ֆլամենգոյի» կազմում, 7-ը` Բրազիլիայի հավաքականի եւ մեկը` աշխարհի հավաքականի կազմում: Ընդ որում Զիկոն վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց էր թողել:

Հիշեցնենք, ՖԻՖԱ-ի վարկածով ռեկորդը պատկանում է Մեսիին: Վերջինս Իսպանիայի գավաթի խաղարկության «Կորդոբա» — «Բարսելոնա» մրցավեճում երկու գնդակ խփեց եւ տարվա ընթացքում գոլերի քանակը հասցրեց 88-ի: Այժմ, ստացվում է, որ Մեսին եւս 2 գնդակ պետք է խփի, որ Զիկոյի թեման այլեւս չշահարկվի: Կարելի է վստահ լինել, որ Մեսին դա կարող է անել:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը հաստատում է՝ դատախազը մեղադրում է քննիչին, քննիչն էլ դատախազին’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Սերբիայի ամենահարուստ մարդը և նրա որդին’