Մեսին գերազանցեց Պուշկաշի ցուցանիշը

323

Էստոնիայի թիմի դեմ ընկերական խաղում 5 գոլ խփելու շնորհիվ Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ազգային թիմում խփած գոլերի քանակը հասցրել է 86-ի եւ գերազանցել Հունգարիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը՝ 84 գոլ։ Ազգային թիմերի լավագույն ռմբարկուների ցուցակում Մեսին բարձրացել է չորրորդ տեղ։

Երրորդ տեղում Մալայզիայի հավաքականի նախկին հարձակվող Մոհթարի Դահարին է՝ 89 գոլ։ Երկրորդն Իրանի հավաքականի նախկին խաղացող Ալի Դաեին է՝ 109 գոլ։

Ռեկորդակիրը Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 117 գոլ։

Նախորդ հոդվածըՀնդկաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Հաջորդ հոդվածը«Ռոման» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Իսկոյին