‘Մեսին հրաժարվել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրում 250 մլն եվրո փոխհատուցման կետ ներառել’

903

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» հետ կնքել է իր հերթական՝ թվով վեցերորդ պայմանագիրը: 2005թ. սկսած արգենտինացին գրեթե ամեն տարի թարմացնում է պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ:

Այս անգամ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2018 թվականը եւ համաձայն դրա Մեսին տարեկան մաքուր կվաստակի 12 միլիոն եվրո: Եվս 4 միլիոնը նա կարող տարեկան ստանալ, եթե «Բարսելոնան» եւ անձամբ ինքը որոշակի հաջողությունների հասնեն: Մասնավորապես, յուրաքանչյուր «Ոսկե Գնդակի» համար Մեսին ստանալու է մեկ միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մեսին արդեն չորս նման տիտղոս ունի:

Բացի այդ, բանակցությունների ժամանակ նաեւ վիճելի պահեր են եղել: Մասնավորապես, Մեսին հրաժարվել է նոր պայմանագրում 250 միլիոն եվրո փոխհատուցման կետ ներառել, եթե որեւէ այլ ակումբ ցանկանա նրան ձեռք բերել: Մեսիի կարծիքով, ոչ ոք չգիտի, ինչպես ապագայում կդասավորվեն նրա հարաբերությունները «Բարսելոնայի» հետ, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հույսը՝ անպաշտպան դպրոցականներն են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Առաջին հերթին՝ շեշտը պետք է դրվի միջազգայնորեն ճանաչված տերմինի՝ ցեղասպանության վրա’